«ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հայտարարել է, որ կցանկանար աշխատել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ։

«ՊՍԺ»-ի ղեկավարությունը ունի կազմի ուժեղացման մարտավարություն։ Եթե ես հնարավորություն ունենայի աշխատել Լիոնել Մեսսիի հետ, դա շատ լավ կլիներ։ Բայց այժմ չգիտեմ ինչ կլինի ապագայում և կխաչվեն մեր ճանապարհները»,-Պոչետինոյի խոսքերն է մեջբերում «Marca»-ն։

Մեսսի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։ Նախորդ ամռանը Մեսսին մտադիր էր հեռանալ կատալոնական ակումբից, բայց չստացվեց և նա մնաց «Բարսելոնայում» ևս մեկ տարի։

Facebook Comments