«Ալաշկերտ» տեղեկացնում, որ հայկական թիմ է վերադարձել մակեդոնացի պաշտպան Ռիստո Միտրևսկին։

Ռիստո Միտրևսկին «Ալաշկերտի» կազմում 18 հանդիպում է անցկացրել։

29-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել Մակեդոնիան, Սերբիան, Իսրայելը, Խորվաթիան, Բոսնիան և Կիպրոսը ներկայացնող ակումբներում:

Այս պահին «Ալաշկերտը» Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 1-3-րդ տեղերն է կիսում «Արարատի» և «Արարատ-Արմենիայի» հետ։

Facebook Comments