«Ինտերի» պաշտպան Աշրաֆ Հակիմին կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր Լիգայում։ 22-ամյա մարոկկացի ֆուտբոլիստը ցանկանում է իր ուժերը փորձել ԱՊԼ-ում, այս մասին հայտնում է «The Athletic»-ը։

Աշրաֆ Հակիմին տեղափոխվել էր «Ինտեր» 20202թ․-ի սեպտեմբերին։ «Ինտերը» ֆինանսական խնդիրների պատճառով կարող է բաժանվել Աշրաֆից։ Մարոկկացի ֆուտբոլիստի ծառայություններով են հետաքրքրված՝ «Չելսին» և «Արսենալը»։

«Transfermarkt»-ը ֆուտբոլիստին գնահատում է 50 մլն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում Աշրաֆը անցկացրել է 27 հանդիպում, դարձել է 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Facebook Comments