«Շալկեի» ֆուտբոլիստ Օզան Կաբակը, ով վարձավճարով հանդես է գալիս «Լիվերպուլում», խոսել է իր տեղափոխության մասին։ Կողմերը կնքել են վարձակալության պայմանագիր մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ տրանսֆերը գնելու իրավունքով։

«Լիվերպուլը» իմ մանկության ակումբն է։ Միշտ երազել եմ հանդես գալ «Էնֆիլդում»՝ հիանալի երկրպագուների աջակցության ներքո։ Իմ երազանքը կատարվեց։

Յուրգեն Կլոպը կորոշի, թե երբ ես կկարողանամ խաղադաշտ դուրս գալ։ Կսպասեմ իմ շանսին և 100%-ով կներդրվեմ»,- 20-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը։

ԱՊԼ-ի 21-րդ տուրի արդյունքներով «Լիվերպուլը» վաստակել է 40 միավոր և զբաղեցնում է 3-րդ տեղը։

Facebook Comments