Իտալիայի գավաթի շրջանակներում երեկ «Յուվենտուսը» մրցեց «Ինտերի» հետ և հաղթեց 2:1 հաշվով։

«Յուվենտուսի» մեկնարկային կազմում էր հայտնվել թուրինյան ակումբի և իտալական ֆուտբոլի լեգենդ Ջանլուիջջի Բուֆֆոնը։ Այս հանդիպումը Բուֆֆոնի համար 1100-րդն էր իր ողջ պրոֆեսիոնալ կարիերայում։ 43-ամյա Բուֆֆոնը անցկացրել է 679 հանդիպում «Յուվենտուսի» կազմում, 220 հանդիպում «Պարմայում», 176 հանդիպում Իտալիայի հավաքականում և 25 հանդիպում «ՊՍԺ»-ում։

Ջանլուիջջի Բուֆֆոնի ներկայիս պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, որը կարող է երկարաձգվել։

Facebook Comments