«Չելսին» մտադիր է պահպանել թիմում իր առաջատարներից Ժորժինյոյին։

Հայտնի լրագրող Նիկոլո Սկիրան հայտնում է, որ լոնդոնյան ակումբը սկսել է բանակցությունները Ժորժինյոյի գործակալի հետ՝ նոր պայմանագիր կնքելու համար։

Ժորժինյոյի ներկայիս պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025թ․-ը։

Հիշեցնենք, որ Ժորժինյոն տեղափոխվել էր «Չելսի» 2018թ․-ին։

Ընթացիկ մրցաշրջանում Ժորժինյոն մասնակցել է 13 հանդիպման, դարձել է 3 գոլի հեղինակ և կատարել է 1 գոլային փոխանցում։

Facebook Comments