«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան «Չեմպիոնների լիգայի» խաղարկության 4-րդ տուրի «Ատալանտայի» ետ խաղից հետո (1:1) կիսվել է տպավորություններով։

«Ֆուտբոլը՝ էմոցիաներ են։ Առաջին խաղակեսի վերջին րոպեին խփիր երկրորդ գոլը, և ․․․ (Գաբրիել Ժեսզուսը չկարողացավ դիպուկ իրացնել 11մետրանոցը․ խմբ)։
Եկրորդ խաղակեսում մենք չկարողացանք այն ճիշտ գործողություններն իրականացնել, որոնք մեզ մոտ ստացվում էին առաջին կեսում։ Բայց դա նորմալ է, երբեմն պատահում է։
Սակայն թիմի հետ, որը Իտալիայում ամենաշատ գոլերն է խփում մենք միայն մեկ գոլ բաց թողեցինք, հետո եղավ Մալինովսկու տուգանայինը երբ դարպասում Ուոքերն էր և ևս մեկ բարձրից փոխանցում տուգանային հրապարակ (խաղի 81-րդ րոպեին Սիթիի դարպասապահ Կալուդիո Բռավոն հեռացվեց խաղատադշտից տուգանային հրապարակից դուրս արված, վերջին հույսի, կանոնների կոպիտ խախտման համար․ խմբ)։
Այս մրցաշարում պետք է գրավես դարպասը, երբ ընձեռվում է նման հնարավորություն։ Մենք շատ լավա առաջին խաղակես անց կացրեցինք։ Հարցրեք իտալական թիմերին թե որքան բանդ է խաղալ «Ատալանտայի» դեմ։ Մենք առաջին խաղակեսում շատ լավն էինք, երկրորդում մենք արդեն տուժողի դերում էինք», – ասել է Գվարդիոլան։

Facebook Comments