«Ռեալ Մադրիդի» հարձակվող Էդեն Ազարը շարունակում է վնասվածքներ ստանալ։ Ինչպես հայտնում է «Goal.com»-ի լրագրող Մարիո Կորտեգանան, բելգիացի ֆուտբոլիստը նորից մկանային վնասվածք է ստացել։ Սպասվում է, որ Ազարը շարքից դուրս կմնա 3-4 շաբաթով։

«Ռեալ Մադրիդ» տեղափոխությունից հետո Էդեն Ազարը վնասվածքներ է հաճախակի ստանում և թիմի խաղերի մեծ մասը բաց է թողնում հարկադրաբար։

Էդեն Ազարը տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ» 2019թ․-ին՝ 100 մլն եվրոյի դիմաց։ Ընթացիկ մրցաշրջանում Ազարը մասնակցել է 8 հանդիպման, դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

«Ռեալ Մադրիդը» Լա լիգայում վաստակել է 40 միավոր և զբաղեցնում է 3-րդ տեղը մրցաշարային աղյուսակում։

Facebook Comments