«Չելսիի» լեգենդար պաշտպան, այժմ «Աստոն Վիլլայի» գլխավոր մարզչի օգնական Ջոն Թերրին կարող է գլխավորել Չեմպիոնշիփի թիմերից մեկը, այս մասին հայտնում է «Goal»-ը։

Աղբյուրի համաձայն՝ 40-ամյա մարզչի ծառայություններով հետաքրքրված է «Բորնմուտը»։ Անգլիական ակումբը վերջերս հեռացրեց գլխավոր մարզիչ Ջեյսոն Տինդալլային։ Թերրին «Բորնմուտը» գլխավորելու գլխավոր թեկնածուն է։

Չեմպիոնշիփի 27-րդ տուրից հետո «Բորնմուտը» հավաքել է 42 միավոր և 6-րդ հորիզոնականում է գտնվում։

Facebook Comments