«ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը սիրո խոստովանություն է կատարել ֆրանսիական ակումբին։

«Ես սիրում եմ քեզ, «ՊՍԺ»,- գրել է Նեյմարը իր Թվիթերյան էջում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նեյմարը մոտակա ժամանակներում կերկարաձգի պայմանագիրը «ՊՍԺ»-ի հետ։ 28-ամյա ֆուտբոլիստը կկնքի 4 տարվա պայմանագիր ֆրանսիական ակումբի հետ։ Նեյմարի ներկայիս պայմանագիրը «ՊՍԺ»-ի ուժի մեջ է մինչև 2022թ․-ը։

Հիշեցնենք, որ Նեյմարը հանդես է գալիս «ՊՍԺ»-ում 2017թ․-ից։ Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը անցկացրել է 16 հանդիպում, դարձել է 13 գոլի և 5 գոլային փոխանցում հեղինակ։

Facebook Comments