Ֆուտբոլում և Չեմպիոնների լիգայում հազվագյուտ իրադարձությունը տեղի է ունեցել «Ատալանտա»- «Մանչեսթեր Սիթի» խաղում։ Ընդմիջմանը հյուրերը դարպասապահ Էդերսոնին փոխարինեցին Կլաուդիո Բրավոյով, իսկ 81-րդ րոպեին նա խաղադաշտից հեռացվեց վերջին հույսի խախտման համար: Թեև «քաղաքացիները» մեկ փոխարինում ունեին, սակայն երրորդ դարպասապահի պահեստայինների նստարանին չկար: Դադարը ձգվեց մինչև Պեպ Գվարդիոլան որոշում կայացրեց: «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կայլ Ուոլկերը պետք է դարպասապահի դիրքում խաղար, նա խաղադաշտ դուրս եկավ Ռիյադ Մահրեզի փոխարեն:
Այսպիսով, այս հանդիպման ավարտը անմոռանալի կլինի երկու թիմերի երկրպագուների համար: Ուոլկերը ոչ մի գնդակ բաց չթողեց, հաշիվը մնաց անփոփոխ` 1-1:

Facebook Comments