«Արսենալի» պաշտպան Դավիդ Լուիզը կարծում է, որ իր թիմը շանսեր ունի չեմպիոնության համար։

«Մենք պետք է պայքարենք երկու գավաթի համար, որոնց մենք մասնակցում ենք։ Իհարկե, ԱՊԼ-ում մենք շատ հետ ենք։ Մենք գիտենք մեր իրական ուժը։ Մենք պայքարում են աշխարհի ամենադժվար առաջնությունում, որտեղ 10 միավորի առավելությունը կարող է դառնալ 1-2 և 0 միավոր։ Ամեն ինչ կարող է լինել։ Մենք նույնիսկ մեծ շանս ունենք կորոնավիրուսի հետևանքով։ Բոլոր ակումբները մի քիչ շոկի մեջ են նոր իրականության ֆոնին։ Մենք նույնպես կարող ենք պայքարել ԱՊԼ-ի չեմպիոնության համար»,- Լուիզի խոսքերն է մեջբերում «ESPN Brasil»-ը։

Այս պահին «Արսենալը» ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում 10-րդ տեղում է և իր ակտիվում ունի 31 միավոր։ «Արսենալը» առաջատար «Մանչեսթեր Սիթիից» ետ է մնում 16 միավորով։

Facebook Comments