Կայացավ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը։ Այս փուլից սկսած թիմերը կմրցեն երկու խաղով։

Այսպիսով «Բարսելոնան» կմրցի «Սևիլիայի» հետ, իսկ «Լևանտեն» ուժերը կչափի «Ատլետիկի» հետ։

Առաջին կիսաեզրափակչի խաղերը կկայանան արդեն հաջորդ շաբաթ, իսկ պատասխան խաղերը`մարտի սկզբին։

Ավելացնենք, որ «Ատլետիկոն» և «Ռեալը» դուրս էին մնացել գավաթից ավելի վաղ փուլերում։

Facebook Comments