«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին իր ապագայի վերաբերյալ հստակ որոշում կկայացնի, երբ կատալոնական ակումբը նոր ղեկավարություն կունենա։

«Marca» պարբերականի հաղորդմամբ՝ արգենտինացուն հոգնեցրել են նրա՝ ՊՍԺ հավանական տեղափոխության վերաբերյալ շշուկները, քանի որ նա դեռևս իր ապագայի հարցող ոչ մի ակումբի հետ դեռևս չի կապնվել։

Վերջնական որոշումը Մեսսին կկայացնի մրցաշրջանի վերջում, երբ կընտրվի «Բարսայի» նոր նախագահը և ակումբից նրան կկատարվեն նոր առաջարկներ։ Հարձակվողը նախատեսում է Բարսելոնայի ապագա նախագահի հետ առաջին հերթին քննարկել սպորտային, այլ ոչ թե ֆինանսական հարցեր:

Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին կատալոնացիների կազմում մասնակցել է 24 հանդիպման, դարձել 16 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Facebook Comments