«Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգը, որի պայմանագիրն ավարտվում է գերմանական գրանդ ակումբի հետ ընթացիկ մրցաշրջանի ավարտին, կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում, այս մասին հայտնում է «Bild»-ը։

Աղբյուրը հայտնում է, որ 32-ամյա գերմանացի ֆուտբոլիստին իրենց թիմում է ուզում տեսնել Լոնդոնի «Չելսին»։ Բոատենգը դեմ չէ կարիերան ԱՊԼ-ում շարունակելուն։

Ժերոմը պաշտպանում է «Բավարիայի» գույները 2011թ․-ից։ Ընթացիկ մրցաշրջանում Բունդեսլիգայում Բոատենգը անցկացրել է 17 հանդիպում, դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Facebook Comments