«Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանյոլոն հայտնվել է «Յուվենտուսի» ուշադրության կենտրոնում։ Ըստ «Gazzetta dello Sport» պարբերականի՝ թուրինցիները ցանկանում են ամռանը ձեռք բերել 21-ամյա խաղացողին։

Թուրինյան ակումբում վստահ են, որ եթե «Ռոման» ընթացիկ մրցաշրջանի արդյունքներով չկարողանա հայտնվել Չեմպիոնների Լիգայում, ապա Ձանիոլոն չի մերժի իրենց առաջարկը։

Երիտասարդ ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում «գայլերի» կազմում վնասվածքի պատճառով դեռևս չի մասնակցել ոչ մի հանդիպման։

TransferMarkt հեղինակավոր պորտալը իտալացու տրանսֆերը գնահատում է 45 մլն եվրո։

Facebook Comments