«Լացիոն» սեփական հարկի տակ մրցեց «Կալյարիի» հետ Ա Սերիայի 21-րդ տուրում և հաղթեց նվազագույն հաշվով(1:0):

«Լացիոյի» դարպասը այդ խաղում պաշտպանում էր Պեպե Ռեյնան։ Իսպանացի դարպասապահի համար այդ հանդիպումը դարձավ 600-րդ ակումբային կարիերայում։ Ռեյնան հանդես է եկել «Լիվերպուլում», «Նապոլիում», «Միլանում», «Վիլառեալում», «Բարսելոնայում», «Բավարիայում», «Լացիոյում» և «Աստոն Վիլլայում»(վարձավճարով):

Ռեյնան ամենաշատ հանդիպումներն անցկացրել է «Լիվերպուլում»(285)։ ԱՊԼ-ում անցկացրել է 297 հանդիպում, Ա Սերիայում 161 հանդիպում, Լա լիգայում 139 հանդիպում և Բունդեսլիգայում 3 հանդիպում։

Պեպե Ռեյնան ընթացիկ մրցաշրջանի սկզբին «Միլանից» ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց «Լացիո»։

Facebook Comments