«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն կարող է հեռացվել իտալական ակումբից արդեն այս շաբաթ։

Ինչպես հայտնում է «La Gazzetta dello Sport»-ը, «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը Գատուզոյի հետ կքննարկի իր ապագան շաբաթ օրը։ Դե Լաուրենտիսին չի գոհացնում ոչ միայն արդյունքները, այ նաև իտալացի մասնագետի դժգոհությունը ղեկավարությունից։

Նշենք, որ Գատուզոյին կարող է փոխարինել Ռաֆայել Բենիտեսը, ով ավելի վաղ աշխատել է «Նապոլիում»։

Ընթացիկ մրցաշրջանում «Նապոլին» 37 միավոր է վաստակել և 6-րդ տեղում է։

Facebook Comments