«Լացիոյի» դարպասապահ Թոմաս Ստրակոշան կարող է փոխել ակումբային գրանցումը։ Ալբանացի դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է «Բորուսիա Դորտմունդը»։ Անձամբ ֆուտբոլիստը պատրաստ է միանալ գերմանական գրանդ ակումբին, այս մասին հայտնում է «Sky Germany»-ն։

«Բորուսիան» հիանալի ակումբ է։ Նրան ունեն շատ երիտասարդ և մրցունակ թիմ։ Իհարկե, ես կցանկանայի խաղալ նրանց մարզադաշտում։ Ես կստեմ, եթե ասեմ, որ համաձայն չեմ լինի նման տեղափոխությանը»,- «Լացիոյի» դարպասապահի խոսքերն է մեջբերում «Sky Germany»-ն։

Պեպե Ռեյնայի «Լացիո» տեղափոխվելուց հետո Ստրակոշան քիչ խաղաժամանակ է ստանում և մեկնարկային կազմում պայքարը պարտվել է իսպանացի դարպասապահին։

Ընթացիկ մրցաշրջանում Ստրակոշան անցկացրել է 6 հանդիպում, որոնցում բաց է թողել 12 գոլ։

Facebook Comments