«Ռեալ Մադրիդի» ղեկավարությունը չի կարողանում համաձայնության գալ ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանի հետ՝ նոր պայմանագիր կնքելու հարցում, այս մասին հայտնում է «Football Espana»-ն։

Աղբյուրը հայտնում է, որ «Ռեալ Մադրիդը» ստիպված է բաժանվել Վարանից, որպեսզի նրան պայմանագրի ավարտից հետո անվճար բաց չթողնի։ Վարանի պայմանագիրը մադրիդյան գրանդ ակումբի հետ գործում է մինչև 2022թ․-ը։

Վարանին ձեռք բերելու գլխավոր հավակնորդներն են՝ «Մանչեսթեր Յունայթեդը» և «ՊՍԺ»-ն։ «Ռեալը» մտադիր է Վարանի տրանսֆերից ստանալ 50 մլն-ից ոչ քիչ գումար։

Հիշեցնենք, որ Ռաֆայել Վարանը 2011թ․-ից հանդես է գալիս «Ռեալ Մադրիդի» կազմում։

Facebook Comments