«Բարսելոնան» հրապարակել է իր հայտացուցակը, որոնք կմասնակցեն Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի՝ «Սևիլիայի» դեմ խաղին։

Վնասվածքների պատճառով հանդիպումը բաց կթողնեն՝ Մարտին Բրայթվայթը, Միրալեմ Պյանիչը և Սերժինյո Դեստը։ Տվյալ ֆուտբոլիստների վերականգնման ժամկետները կատալոնական ակումբը կհայտնի ավելի ուշ։

Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի «Սևիլիա»-«Բարսելոնա» առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 11-ին՝ ժամը 00:00-ին։ Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 4-ին՝ ժամը 00:00-ին։
Facebook Comments