Հայտնի մարզիչ Հարրի Ռեդնապը խոսել է ԱՊԼ-ի չեմպիոնական պայքարի մասին։

«Չեմպիոնական պայքարը արդեն ավարտված է։ «Մանչեսթեր Սիթին» չեմպիոն է, ամեն ինչ վերջացած է։ Ընթացիկ մրցաշրջանում Պեպ Գվարդիոլայի թիմը բոլորից ուժեղ է։ Չեմ տեսնում մի թիմի, որը կարող է համարվել «Մանչեսթեր Սիթիին» մրցակից։

«Մանչեսթեր Յունայթեդը» լավ է հանդես գալիս այս մրցաշրջանում, բայց չեմ կարծում, որ նրանք կկարողանան մրցակցել «Մանչեսթեր Սիթիի» հետ»,- ասել է Հարրի Ռեդնապը։

ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում «Մանչեսթեր Սիթին» զբաղեցնում է առաջին տեղը՝ առաջ անցնելով իր հետապնդող «Մանչեսթեր Յունայթեդից» 5 միավորով։

Facebook Comments