«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը մերժել է «արքայական» ակումբի առաջարկը՝ նոր պայմանագիր կնքելու համար, այս մասին հայտնում է «Mundo Deportivo»-ն։

Աղբյուրի համաձայն՝ «Ռեալի» ղեկավարությունը առաջարկել է Ռամոսին 2 տարվա պայմանագիր և 10% նվազեցված աշխատավարձով, որը չի գոհացրեց իսպանացի պաշտպանին։

Ռամոսը արդեն «Ռեալին» հայտնել է, որ որոշել է նոր ակումբ տեղափոխվել։ Ռամոսին ձեռք բերելու գլխավոր թեկնածուն «ՊՍԺ»-ն է։

Սերխիո Ռամոսը պաշտպանում է «Ռեալի» գույները 2005թ․-ից։ Ընթացիկ մրցաշրջանում Ռամոսը անցկացրել է 14 հանդիպում և հեղինակել է 2 գոլ։

Facebook Comments