«Ատալանտան» Իտալիայի գավաթի կիսաեզրափակչում երկու խաղերի արդյունքով հաղթեց «Նապոլիին»(0:0, 3:1) և դուրս եկավ եզրափակիչ։

Հանդիպման 10-րդ րոպեին «Ատալանտայի» հարձակվող Դուվան Սապատան բացեց հանդիպման հաշիվը։ 6 րոպե անց Մատտեո Պեսսինան երկրորդ գոլը խփեց և ավելի վստահ դարձրեց «Ատալանտայի» առավելությունը։

Հանդիպման 53-րդ րոպեին Իրվին Լոսանոն կրճատեց հաշվի տարբերությունը։ Հանդիպման վերջակետը դրվեց հանդիպման 78-րդ րոպեին դուբլ ձևակերպեց Մատտեո Պեսսինան։

Այսպիսով «Ատալանտան» եզրափակչում է, որտեղ կմրցի «Յուվենտուսի» հետ։ Եզրափակիչը կկայանա մայիսի 19-ին՝ «Սան Սիրո» մարզադաշտում։

Facebook Comments