Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է Կեպա Արիսաբալագայի ապագայի մասին։

«Ես պատրաստ եմ Կեպային շանս տալ, որպեսզի նա իրենց ցույց տա։ Կեպան մեկնարկային կազմում կլինի Անգլիայի գավաթի «Բարնսլիի» հետ խաղին։ Ես հետևում էի նրան, երբ հանդես էի գալիս այլ ակումբում։ Հնարավոր է, նրա վրա ճնշում է գործադրում իր համար վճարված գումարը։ Այժմ իր համար ամեն ինչ սկսվում է նորից»,-Տուխելի խոսքերն է մեջբերում «Goal.com»-ը։

ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Կեպան անցկացրել է 3 հանդիպում, որոնցում բաց է թողել 6 գոլ։

Facebook Comments