Անգլիայի հավաքականի և «Չելսիի» նախկին պաշտպան Ջոն Թերրին խոսել է լոնդոնյան ակումբի ծագող աստղ Մեյսոն Մաունտի մասին։

«Մաունտը «Չելսիի» լավագույն ֆուտբոլիստն է ընթացիկ մրցաշրջանում։ Մեյսոնը շատ է մարզվում։ «Չելսին» նրա երակների մեջ է, նա փորձում է ցուցացրել իր առաջնորդության որակները։ Կարծում եմ, որ նա կդառնա «Չելսիի» և Անգլիայի հավաքականի ավագը»,-ասել է Ջոն Թերրին։

Հարկ ենք համարվում նշել, որ 22-ամյա անգլիացի ֆուտբոլիստը արդեն «Չելսիի» կազմում կրել է ավագի թևկապը։ Դա եղել է Անգլիայի գավաթի 1/16-րդ եզրափակիչ փուլի «Լուտոն Թաունի» հետ խաղին(3:1):

Մեյսոն Մաունտը «Չելսիի» ակադեմիայի սան է։ Նա առաջին թիմում հանդես է գալիս 2019թ․-ից։ Մինչև այդ 2018-19թ․-ին Ֆրենկ Լեմպարդի գլխավորությամբ հանդես է եկել «Դերբի Քաունթիում», որից հետո անգլիացի մասնագետի հետ վերադարձել է «Չելսի»։

Ընթացիկ մրցաշրջանում ԱՊԼ-ում Մեյսոն Մաունտը անցկացրել է 22 հանդիպում, հեղինակել է 3 գոլի և կատարել է 4 գոլային փոխանցում։

Facebook Comments