«Չելսիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է իր թիմի հաղթանակի մասին`Անգլիայի գավաթի 1/8-րդ եզրափակչում «Բարնսլիի» դեմ խաղում։ Հանդիպումը ավարտվել է 1:0 հաշվով՝ «Ազնվականների» հաղթանակով։

«Ես հանգիստ եմ, իմ թիմը 1/4-րդ եզրափակչում է։ Մենք հիանալի գոլ խփեցինք, բայց մեր բախտը երկու անգամ բերեց։ Հեշտ խաղ էր, բայց Անգլիայի գավաթը այնպիսի առաջնություն է, որտեղ բոլորը ներդնում են իրենց առավելագույն ուժերը։ Չեմ ոզում քննադատել տղաներին, բայց մենք կարող ենք ավելի լավ խաղալ»,- ասել է Թոմաս Տուխելը։

Անգլիայի գավաթի 1/4-րդ եզրափակչում «Չելսին» տանը կընդունի «Շեֆֆիլդին», հանդիպումը կկայանա մարտի 20-ին։

Facebook Comments