Ավստրիական «Զալցբուրգ» ակումբում հանդես եկող Էրլինգ-Բրաուտ Հալլանդի հայրը նշել է, որ իր տղան ստեղծված է հատուկ Անգլիական Պրեմիեր Լիգայում հանդես գալու համար։

Բայց այս ամենի հետ մեկտեղ Ալֆ-Ինգը նաև հայտնել է, որ Հալլանդ-կրտսերը մրցաշրջանի բուռն մեկնարկից հետո այս պահին դեռևս հոգեբանորեն պատրաստ չէ թոփ-ակումբ տեղափոխությանը։

Էռլինգ Հալանդը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 23 հանդիպման և դարձել 17 գոլի հեղինակ, ինչպես նաև դարձել առաջին խաղացողը, որը Չեմպիոնների Լիգայի իր առաջին չորս խաղերում խփել է 7 գնդակ։

Facebook Comments