Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը դարձել է երկրպագուների վարկածով «Ատլետիկոյի» հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Նախորդ ամիս Սուարեսը դարձել է 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

«Շատ հաճելի է, երբ քեզ գնահատում են։ Ուրախ եմ, որ երկրպագուները գնահատեցին իմ խաղը «Ատլետիկոյում»։ Դա ապացուցում է, որ ես լավ եմ կատարում իմ աշխատանքը։

Այժմ ամեն ինչ հիանալի է ընթանում։ Մեր համար գլխավորը շարունակելն է հաղթել հաջորդ խաղերում»,- Սուարեսի խոսքերն է մեջբերում մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Սուարեսը տեղափոխվել էր «Ատլետիկո» ամռանը՝ «Բարսելոնայից»։ Ընթացիկ մրցաշրջանում Սուարեսը մասնակցել է 17 հանդիպման, դարձել է 16 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Facebook Comments