Իսպանիայի Պրիմերայի 23-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալեց «Ալավեսին»։ Հանդիպումը տեղի է ունեցել Բարսելոնայի «Կամպ Նոու» մարզադաշտում և ավարտվել է տանտերերի խոշոր հաղթանակով ՝5:1:

30-րդ րոպեին կատալոնացիները առաջ անցան հաշվի մեջ Ֆրանսիսկ Տրինկանի ջանքերով։ Առաջին խաղակեսի վերջնամասում «Բարսելոնայի»
առավելությունը կրկնապատկեց Լիոնել Մեսսին՝ գեղեցիկ հարվածով գրավելով մրցակցի դարպասը։ 57-րդ րոպեին հյուրերը կարողացան կրճատել հաշվի տարբերությունը Լուիս Ռիոխիի ջանքերով։ Սակայն կապտանռնագույններն ի պատասխան խփեցին երեք գնդակ, կրկին գոլերի հեղինակներ դարձան՝ Տրինկանը և Մեսսին, իսկ խաղի վերջակետը դրեց Խունիոր Ֆիրպոն։

Այսպիսով, «Բարսելոնան» 22 խաղերից հետո հավաքել է 46 միավոր և Պրիմերայի մրցաշարային աղյուսակում վերադարձել է 2-րդ տեղ: «Ալավեսը» 22 միավորով 16-րդ տեղում է:

Facebook Comments