«Միլանի» կիսապաշտպան Իսմաել Բեննասերը պատմել է «Յուվենտուսի» հետ առաջիկա հանդիպման մասին:

«Յուվենտուսը» դա «Յուվենտուսն» է: Սակայն մենք «Միլանն» ենք, ոչ թե «Լեչչեն»: Եթե «Լեչչեն» ոչ ոքի կարողացավ խաղալ «Յուվենտուսի» հետ, ապա մենք կարող ենք հաղթել նրանց: Գլխավորը ճիշտ տրամադրվածությունն է:


Մենք հայտնվեցինք շատ ծանր վիճակում, և շատ ցավում ենք: «Միլանը» մեծ ակումբ է, և մենք պետք է բարելավենք արդյունքները հանուն ակումբի և երկրպագուների»:

Նշենք, որ Սերիա Ա-ի հաջորդ տուրում սեփական հարկի տակ «Յուվենտուսը» կհյուրընկալի «Միլանին»:

«Միլանը» կայացած 11 տուրից հետո զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը, Իսկ «Յուվենտուսը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Facebook Comments