«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը խոսել է թիմում դարպասապահների ընտրության մասին։ Վերջին ժամանակներում Դե Խեան շատ սխալներ է գործում, որի պատճառով քննադատությանն է արժանացել։ Նախորդ տուրում Դին Հենդերսոնը պաշտպանեց «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը և չոր հանդիպում անցկացրեց։

«Իհարկե, ինձ համար շատ դժվար է դարձել Դին Հենդերսոնին թողնել պահեստայինների նստարանին։ Երբ նա խաղադաշտ է դուրս գալիս, ամեն անգամ խաղում է լավ։ Թիմը գիտի, որ նրանք պետք է ցույց տան լավ խաղ, որպեսզի մեկնարկային կազմում հայտնվեն։

Ես կասեի, որ այսօր մենք ունենք ամեն դիրքում երկու խաղացող։ Դարպասապահների դիրքը չի տարբերվում մյուսներից»,-Սուլշերի խոսքը մեջբերում է «Goal.com»-ը։

Խոսվում է, որ Սուլշերը կարող է Դե Խեային թողնել պահեստայինների նստարանին և շանս տալ Դին Հենդերսոնին։

Facebook Comments