«Լայպցիգի» պաշտպան Դայո Ուպամեկանոն հուլիսի 1-ին կդառնա «Բավարիայի» ֆուտբոլիստ։ Մյունխենցիները հայտնում են, որ գերմանական գրանդ ակումբը պայմանավորվել 22-ամյա պաշտպանի տրանսֆերի շուրջ։ Ուպամեկանոյի պայմանագիրը կգործի «Բավարիայի» հետ մինչև 2026թ․-ը։

«Մենք ուրախ ենք, որ կարողացանք ձեռք բերել Ուպամեկանոյին։ Դայոն կարևոր խաղացող կլինի մեր թիմում մոտակա տարիներին, մենք դրանում համոզված ենք»,-ասել է Հասան Սալիհամիջիչը։

Այս պահին Դայո Ուպամեկանոն հանդես է գալիս «Լայպցիգում»։ 26 խաղում Ուպամեկանոն դարձել է 1 գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

Facebook Comments