Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ռոդրիգոն Չեմպիոնների Լիգայում «Գալաթասարայի» դեմ խաղում (6:0) գրանցած հեթ-տրիկից հետո խոսել է իր զգացմունքների մասին։

«Լսել, թե ինչպես է ողջ «Բեռնաբեուն» բղավում քո անունը, դա երազանք է. ինչը այսօր իրականություն դարձավ։ Ես ուրախ եմ, բայց պետք է հանգստություն պահպանել։

Այս ակումբում ամեն բան այնքան արագ է տեղի ունենում, ես տեղափոխվելիս նման բան չէի սպասում։ Փորձում եմ օրեցօր աշխատել ինձ վրա։

Իմ թիմակիցները լավ մարդիկ են և նրանք ինձ վստահություն են հաղորդում»,- Ռոդրիգոյի խոսքերն է մեջբերում «MARCA»-ն։

Facebook Comments