«Արսենալի» պաշտպան Դավիդ Լուիզը կարող է մնալ լոնդոնյան ակումբում մինիմում մեկ մրցաշրջան։

Ինչպես հայտնում է «independent»-ը, «Արսենալը» մտադիր է նորից երկարաձգել 33-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը։ «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան գնահատում է Դավիդ Լուիզին և ցանկանում է պահել թիմում։

Դավիդ Լուիզը տեղափոխվել է «Արսենալ» 2019թ․-ից՝ «Չելսիից», իսկ դրանից առաջ հանդես է եկել «ՊՍԺ»-ում և «Բենֆիկայում»։ Նախորդ ամռանը ակումբը երկարաձգեց Լուիզի հետ պայմանագիրը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

Ընթացիկ մրցաշրջանում Լուիզը ԱՊԼ-ում անցկացրել է 14 հանդիպում։

«Արսենալը» վաստակել է 34 միավոր և ԱՊԼ մրցաշարային աղյուսակում գտնվում է 10-րդ հորիզոնականում։
Facebook Comments