«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխոլը խոսել է Մատեո Կովաչիչի մասին։

«Ես սիրում եմ Կովաչիչին։ Դուք կարող եք նրան արթնացնել ուշ գիշեր՝ ժամը 3-ին և նա պատրաստ կլինի մարզվել 3:15-ին»,-ասել է Տուխելը։

Հիշեցնենք, որ Կովաչիչը «Չելսի» էր տեղափոխվել 2018թ․-ին՝ «Ռեալ Մադրիդից», սկզբից վարձավճարով, իսկ հետո լիարժեք իրավունքով։ Կովաչիչի տրանսֆերը համար լոնդոնյան ակումբը «Ռեալին» վճարել է 45 մլն եվրո։

 Ընթացիկ մրցաշրջանում Կովաչիչը մասնակցել է 19 հանդիպման, դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ։
Facebook Comments