«Տոտենհեմի» ղեկավարությունը պատրաստ է լսել Հարրի Քեյնի համար առաջարկներ, այս մասին հայտնում է «Daily Mail»-ը։

Լոնդոնյան ակումբը հայտնել է, թե որքան գումարի դիմաց բաց կթողնի Հարրի Քեյնին։ «Տոտենհեմը» պատրաստ է բաժանվել Հարրի Քեյնից 170 մլն եվրոյի դիմաց։ Հարրի Քեյնի ծառայություններով հետաքրքրված են՝ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին»։

Ընթացիկ մրցաշրջանում ԱՊԼ-ում Քեյնը անցկացրել է 21 հանդիպում, դարձել է 13 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Քեյնի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ գործում է մինչև 2024թ․-ը։

Facebook Comments