Իտալիայի հավաքականի, «Ինտերի» և «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Անտոնիո Կասսանոն քննադատել է Կրիշտիանու Ռոնալդուին։

«Ես միշտ ասել եմ, որ Կրիշտիանու Ռոնալդուն ֆենոմեն է։ Հնարավոր է, նա խփել է միլլիարդ գոլեր, բայց նրա մոտ խնդիր կա։ Նա չի հասկանում այն խաղը, որը այժմ կառուցում է Անդրեա Պիռլոն։ Նա միշտ եղել է և կմնա էգոիստ։ Նրա համար մեկ է, թե գոլ կխփեն մյուսները։ Նա ապրում է միայն նրա համար, որ ինքը գոլեր խփի։ Ռոնալդուն չի ապրում ֆուտբոլով, նա ապրում է իրենով։ Բայց այսօր դա չի անցնում «Յուվեում»։ Թիմը փոխվում է, իսկ Ռոնալդուն՝ ոչ։ Եկեք անեղծ լինենք, բոլորն իրենց ժամանակը ունեն և Ռոնալդուի ժամանակը մոտենում է ավարտին»,-ասել է Կասսանոն։

Ռոնալդուն 27 խաղերում դարձել է 23 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Facebook Comments