«Մոնցայի» սեփականատեր Սիլվիո Բերլուսկոնին խորհուրդ է տվել Զլատան Իբրահիմովիչին մնալ և կարիերան ավարտել «Միլանում»։

«Կարծում եմ, որ Իբրահիմովիչը պետք է ավարտի իր հիանալի կարիերան բարձր մակարդակով, խորհուրդ եմ տալիս նրան դա անել «Միլանում»,- Բերլուսկոնիի խոսքերն է մեջբերում «Sky Sport Italia»-ն։

39-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը անցկացրել է 18 հանդիպում «Միլանի» կազմում՝ ընթացիկ մրցաշրջանում, դարձել է 16 գոլի հեղինակ և կատարել է 2 գոլային փոխանցում։ Իբրահիմովիչի ներկայիս պայմանագիրն ակումբի հետ սպառվում է ամռանը, որը կարող է ևս մեկ տարով երկարաձգվել։

Facebook Comments