Երկրորդ շաբաթն է ինչ Մինսկում է գտնում Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ Վաղարշակ Շահնազարյանը։ Նա հետևում է Բելառուսական «Ստոլիցա» ակումբի (այնտեղ է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Արթուր Մելքոնյանը․ խմբ) մազրումներին։ «Ստոլիցայի» մամուլի ծառայությունը զրուցել է Շահնազարյանի հետ մի շարք թեմաների մասին․

– Ինչպես առաջացավ «Ստոլիցա» այցելելու միտքը։
– Դա իմ նախաձեռնությունն էր։ Ես խոսեցի Սերգեյ Սոկոլովի հետ, հարցրեցի արդյոք կա նման հնարավորություն, գալ Մինսկ և հետևել մարզումներին, ծանոթանալ տակտիկական նրբություններին, շփվել տղաների հետ և փորձի փոխանակում իրականացնել։ Նա դրական պատասխան տվեց և ես եկա։ Առանձնահատուկ շնորհակալությում եմ ցանկանում հայտնել Հայաստանի ֆուտզալի ֆեդերացիային իմ այցելության հարցում օգնություն ցուցաբերելու համար։

– Մինչ այդ ծանո՞թ էիք Սերգեյ Սոկոլովի հետ։
– Ոչ, սոց․ցանցերով ենք ծանոթացել՝ Սարգսի Մարգարյանի և Արթուր Մելքոնյանի միջոցով։ Հիմնականում հեռախոսվ ենք շփվել։ Նա նույնիսկ ինձ նվիրել է դարպասապահների պատրաստության մասին իր հեղինակած գիրքը։ Այդպես էլ սկսեցինք շփվել։

– Մինչև երբ եք լինելու Մինսում։
– Մինչև ամսի 20-ը։ Ինձ հետաքրքրում էր թե ինչպես է Սերգեյ Սերգեեվիչը նախապատրաստում դարպասապահներին։ Ակումբային պարապմունքները և պարապմունքները հավաքականում տարբեր են։ Ամբողջ մրցաշրջանի ընթացքում դարպասապահները ակումբներում քրտնաջան աշխատում են մարզիչների հետ, հետո մեկ շաբաթով գալիս են հավաքական։ Իմ համակ կարևոր է լավ նախապատրաստել Հայաստանի հավաքականի դարպասապահներին խաղերից առաջ։ Ես հիմա շատ եմ շփվում և իմանում թե իչպես են «Սոլիցայում» նախապատրաստում դարպասապահներին, ինչպես է աշխատում երիտասարդական թիմը։ Հայաստանում ֆուտզալի ակադեմիա է հիմնվելու և մենք ցանկանում ենք ինչ-որ նորարարություններ մտցնել մեր ֆուտզալում։

– Աշխատու՞մ եք ակումբային ֆուտբոլում։
– Այո, Երևանի «Փյունիկում»՝ Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբն է։ Աշխատում եմ 17-18 տարեկան ֆուտբոլիստների հետ։

– Մեծ ֆուտբոլում և ֆուտզալում դարպասապահների նախաօատրաստումը տարբերվում է։ Նշեք երեք գլխավոր առանձնահատկություն։
– Ձեռքերի դիրքը․ Մեծ ֆուտբոլում ձեռքերը կրծքավանդակի դիմաց պետք է լիենն, իսկ ֆուտզալում՝ ավելի բարձր, քանի որ գնդակն ավելի արագ է ընթանում։ Ֆուտզալում դարպասապահները «շպագատով» են խաղում հիմնականում իսկ մեծ ֆուտբոլում ավելի շատ են ցատկերն ու ձեռքով խաղը։ Եվ իհարկե մտածողության արագությունը․ ֆուտզալում որոշում կայացնելու համար ունես սահմանափակ ժամանակ։

– Ինչպե՞ս եք կարծում որտեղ են դարպասապահները ֆիզիկապես ավելի ամուր․ ֆուտբոլու՞մ, թե՞ ֆուտզալում։
– Կարծում եմ, որ միանման է։ Թե՛ ֆուտբոլում, թե՛ ֆուտզալում ֆիզիկական պատրաստվածությունը մեծ նշանակություն ունի։

– Այն ընթացքում ինչ «Ստոլիցայում» եք, ի՞նչ հետաքրքիր բան բացահայտեցիք Ձեր համար։
– Թե՛ ֆուտբոլիստները, թե՛ մարզիչները շատ պրոֆեսիոնալ են վերաբերվում գործին։ Բոլորն են այդպես վերաբերվում, առանց բացառությունների։ Ինձ դա շատ դուր եկավ։

– Կարո՞ղ ենք արդյոք համեմատել բելառուսական և հայկական դարպասապահների դպրոցները։
– Գիտեք, Հայաստանում ֆուտզալի դարպասապհների մարզիչ մի հոգի է և նա հիմա ձեր դիմաց է։ Այդ իսկ պատճառով չեմ կարող համեմատել դպրոցները։ Ես տեսնում եմ, որ ձեր մի քանի ակումբերում կան դարպասպահների մարզիչներ, կա նաև հավաքականում։ Այդ իսկ պատճառով չարժի համեմատել։

– Իսկ դարպասապահներին կարելի՞ է համեմատել իրենց վարպետության մակարդակով։
– Նույնպես ոչ։ Հայաստանի առաջնությունն ավելի թույլ է։ Կան լավ ակումբներ որտեղ խաղում են լավ դարպասապահներ, բայց նրանք հիմնականում տարիքով են։ Այժմ ընտրությունս կանգ է առել երկու երիտասարդ դարպասապհների վրա՝ մեկը 21, իսկ մյուսը տարեկան 23 է: Նրանք մշտապես հրավիրվում են հավաքական, մարզվում ավելի փորձառու դարպասապահների հետ, ոպեսզի զարգանան և ունենան պրոգրես։

– Մեզ մոտ «Ստոլիցայում» երկու ուժեղ դարպասապահ է խաղում՝ Զամիսլյան և Լուկշան։ Երկուսն է հրավիրվում են Բելառուսիայի հավաքական։ Եթե ունենայիք հիմա հնարավորություն նարնցից մեկին ընտրել խաղում որպես հիմնական դարպասապահ, ու՞մ վրա կկանգներ Ձեր ընտրությունը։
– Շատ դժվար ընտրություն է իհարկե։ Նման ընտրությունը բավական հաչելի գլխացավ է մարզչի համար։ Կարծում եմ Լուկշային։ Նա արագ ոտքեր ունի, լավ ռեակցիա, լավ է հասկանում խաղը։ Բայց դա միայն իմ ընտրությունն է։

– Գնահատեք Հայաստանի հավաքականի խաղը Ռուսաստանի և Ֆրանսիայի հավաքականների հետ։
– Ռուսաստանի հետ խաղը մեզ մտածելու տեղիք տվեց։ Խաղալ աշխարհի ուժեղությամբ երրորդ թիմի հետ՝ արդեն ինչ-որ բան նշանակում է։ Մենք սովորեցին իրենց արագությանը, ինչպես է պետք հարձակվել և պաշտպանվել, այդ իսկ պատճառով Ֆրանսիայի հետ ավելի հեշտ էր խաղալը։ Մենք նույնիսկ առջևում էինք 3-0 հաշվով։ Մի փոքր չհերիքեց հաղթելու համար։ Իմ և մարզչական շտաբի կարծիքով մեր տղաներին պակասում է նման մեծ մրցաշարերին մասնակցության փորձը։ Առաջին անգամ Հայաստանը հասնում է նման հաջողությունների, ունենք Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճելումեծ հնարավորություն։ Ինչ-որ պահի մեզ պետք է հանգստացնել խաղը, գլուխը կործրածի պես չվազել առաջ և բաց չթողնել ցավալի գոլեր։ Ես կարծում եմ, որ հաջողության հասնելու համար պետք է հենց նման ուժեղ հավաքականների հետ խաղալ։

– Արթուրը և Սարգիսը։ Երկու ֆուտբոլիստ որոնք հանդես են գալիս Բելառուսի առաջնությունում։ Ինչպե՞ս ենք նրանք իրենց զգում հավաքականում։
– Արթոււրը շատ փորձառու և լավ ֆուտբոլիստ է։ Նա շատ է օգնում։ Եթե նրա նման փորձառու ֆուտբոլիստներ շատ լինեին՝ ավելի հեշտ կլիներ աշխատել։ Նա ֆուտզալ խաղալու մեծ փորձ ունի Ռուսաստանի Սուպերլիգայում։ Իր քառյակում նա առաջատարն է։ Պաշտպանության ժամանակ նա միշտ խաղընկերներին դիրքավորում է։ Նրա հետ հեշտ է աշխատել։
Սարգիսը տեխնիկապես շատ լավ պատրաստված խաղացող է։ Լավ է հասկանում ֆուտզալը։ Շատ օգուտ է տալիս հավաքականին։ Այդ իսկ պատճառով նման բարձրակարգ խաղացողների հետ աշխատանքը շատ հաճելի է։

Facebook Comments