«Տոտենհեմի» ղեկավարությունը փնտրում է պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոին փոխարինող։ Լոնդոնյան թիմը ցույց է տալիս վատ արդյունքներ՝ ընթացիկ մրցաշրջանում, այդ պատճառով էլ Ժոզեի ապագան «Տոտենհեմում» հարցական է։

«Sport.es»-ը հայտնում է, որ անգլիական ակումբը դիտարկում է երկու տարբերակ, խոսքը գնում է՝ Բրենդան Ռոջերսի («Լեսթեր Սիթի») և Յուլիան Նագելսմանի («Լայպցիգ») մասին։

Հիշեցնենք, որ Մոուրինյոի թիմը 4 պարտություն է կրել վերջին 5 խաղերում ԱՊԼ-ում։ Այս պահին «Տոտենհեմը» 36 միավոր է վաստակել և 9-րդ հորիզոնականում է գտնվում։

Ժոզե Մոուրինյոն գլխավորել էր «Տոտենհեմը» 2019թ․-ի վերջնամասում՝ փոխարինելով Մաուրիսիո Պոչետինոյին։

Facebook Comments