«ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է Լիոնել Մեսսիի հավանական տրանսֆերի մասին։

«Մենք կարող ենք տալ Մեսսիին ամեն ինչ, ինչ նա ուզում է։ «ՊՍԺ»-ն պատրաստ է Մեսսիին դարձնել երջանիկ։ Կարծում եմ, շուտով ամեն ինչ հայտնի կդառնա։ Մենք Մեսսիի հետ չեն շփվել, ուղղակի ողջունել ենք միմյանց և վերջ։ Մենք չենք քննարեկել ապագան»,-Պոչետինոյի խոսքերն է մեջբերում «Marca»-ն։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչում «ՊՍԺ»-ն ջախջախեց «Բարսելոնային»(4:1):

Մեսսիի ներկայիս պայմանագիրը «Բարսելոնայի» հետ լրանում է ամռանը և մինչև այժմ չկա հստակություն, մնալու՞ է Մեսսին, թե՞ կհեռանա։

Facebook Comments