Vbet Հայաստանի Պրեմիեր լիգան վերսկսվեց։ Տեղի ունեցավ հետաձգված 6-րդ տուրը։ Իրար հետ մրցեցին «Նոան» և «Վանը»։ Հանդիպումը տեղի ունեցավ չեզոք դաշտում՝ «Փյունիկ-3» մարզադաշտում։

«Նոան» ինչպես և սպասվում էր այս դիմակայության ֆավորիտն էր, որն ապացուցեց խաղադաշտում։ «Նոան» մրցակցի դարպասը 4 գոլ խփեց և հաղթեց 4:0 հաշվով։

Նախ հանդիպման 32-րդ րոպեին մրցավարը նշանակեց բավականին կասկածելի 11մ․ հարված, որն էլ հստակորեն իրացրեց Վլադիմիր Ազարովը։

Արդեն 2-րդ խաղակեսի 51-րդ րոպեին «Նոան» իր առավելությունը կրկնապատկեց, այս անգամ էլ գոլի հեղինակ դարձավ Ալեքս Օլիվեյրան։ 2 րոպե անց «Նոան» նորից 11մ․ իրավունք ստացավ, որը իրացրեց Պավել Կիրենկոն։ 63-րդ րոպեին 3-րդ 11մ․ հարվածը նշանակվեց «Նոայի» օգտին, իսկ հանդիպման վերջնահաշիվը ձևակերպեց Վադիմ Պաիրելը։

Այսպիսով «Նոան» հաղթեց «Վանին» և ժամանակավորապես գլխավորեց Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ Դմիտրի Գունկոյի տղաները վաստակել են 19 միավոր, իսկ «Վանը» 10 միավորով մնում է 7-րդ տեղում։

Facebook Comments