«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդնինսոն Կավանին նոր պայմանագիր կկնքի անգլիական գրանդ ակումբի հետ, այս մասին հայտնե է թիմի գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը մամուլի ասուլիսի ընթացքում։

«Ես կարող եմ հաստատ ասել, որ Էդինսոնը լավն է։ Նա ինձ տպավորեց, լավ ներգրավվեց թիմում։ Մոտակա օրերին մենք կնստենք բանակցային սեղանի շուրջ, որպեսզի քննարկենք մեր և իր պլանները ապագայի համար։ Դա հաճելի խոսակցություն կլինի։ Մեզ շատ դուր եկավ այն, ինչ նա արեց»․-ասել է Սուլշերը։

2020թ․-ի ամռանը Էդինսոն Կավանին միացավ «Մու»-ին և կնքեց մեկ տարվա պայմանագիր։ Ընթացիկ մրցաշրջանում Կավանին անցկացրել է 24 հանդիպում և դարձել է 7 գոլի հեղինակ։

Facebook Comments