«Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան պատմել է, որ չի պատրաստվում հեռանալ լոնդոնյան ակումբից։

«Ես երջանիկ եմ «Չելսիում» 10-7,5 բալային համակարգով։ 3 ամիս առաջ ամեն ինչ շատ վատ էր՝ խաղային պրակտիկայի հետ կապված։ Ֆուտբոլային խաղադաշտից դուրս ես ինձ լավ եմ զգում, չնայած նրան, որ սա բարդ տարի է բոլորի համար։

Երբեք չեմ մտածել «Չելսիից» հեռանալու մասին։ Ես լավ հարաբերություններ ունեի Լեմպարդի հետ»,- Կեպայի խոսքերն է մեջբերում «COPE»-ն։

26-ամյա դարպասապահը մասնակցել է «Չելսիիի» 8 հանդիպումներին և բաց է թողել 8 գոլ։ Կեպայի ներկայիս պայմանագիրը «Չելսիի» հետ սպառվում է 2025թ․-ի հունիսի 30-ին։

Facebook Comments