«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը փորձեց ձեռք բերել «Բարսելոնայի» տաղանդավոր ֆուտբոլիստ Անսու Ֆատիին՝ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, այս մասին հայտնում է «Mundo Deportivo»-ն։

Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդը» առաջարկել էր «Բարսելոնայի» աստղի համար 150 մլն եվրո, որը կատալոնցիները մերժել էին։

Անսու Ֆատին համարվում է «Բարսելոնայի» սան։ Առաջին թիմում Ֆատին հանդես է գալիս 2019թ․-ից։

Ընթացիկ մրցաշրջանում Ֆատին անցկացրել է 7 հանդիպում Լա լիգայում, որոնցում դարձել է 4 գոլի հեղինակ։ Ֆատիի ներկայիս պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2022թ․-ը։

Facebook Comments