«Միլանի» դարպասապահ Ջանլուիջջի Դոնարուման խոսել է Ա Սերիայի շրջանակում «Ինտերի» հետ կայանալիք դերբիի մասին:

«Մենք բոլորս լի ենք վճռականությամբ և հասկանում ենք, որ հիանալի խաղ պետք է խաղանք արդյունքի հասնելու համար։ Ես փակում եմ աչքերս և պատկերացնում եմ դա։ Հույս ունեմ, որ Իբրահիմովիչը վճռական գոլ կխփի» – Դոննարումմայի խոսքը մեջբերում է «Football Italia»-ն։

Իտալիայի առաջնության 23-րդ տուրի «Միլանի» և «Ինտերի» միջև միլանյան դերբին կկայանա փետրվարի 21-ին՝ «Սան Սիրո» մարզադաշտում:Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով՝ 17:00-ին:

«Ինտերը» 22 տուրից հետո Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում առաջատարն է՝ հավաքելով 50 միավոր, իսկ «Միլանը» 49 միավորով 2-ն է։

Facebook Comments