Ինչպես արդեն գիտենք, վերսկսվել է Հայաստանի Պրեմիեր լիգան։ 6-րդ տուրից հետաձգված խաղում Գյումրիի քաղաքային մարզադաշտում տեղի ունեցավ մարզային դերբին։ Իրար հետ մրցեցին «Շիրակը» և «Լոռին»։

Հանդիպումը անցավ բավական հետաքրքիր պայքարում, որի արդյունքում գրանցվեց ընդհամենը մեկ և հաղթական գոլ, որը հանդիպման վերջին րոպեներին հեղինակեց Եվգենի Սկոբնիկովը։

«Շիրակը» ավելի սուր էր գրոհում և ուներ լավ պահեր, բայց ռեալիզացնել չհաջողվեց, իսկ ֆուտբոլը չգրանցված օրենքը նորից աշխատեց․ «Չես խփում, խփում են քեզ»։

«Շիրակը» առաջնությունը բավականին անհաջող է սկսել և նախավերջին տեղում է գտնվում։ Տիգրան Դավթյանի տղաները ընդհամենը մեկ հաղթանակ ունեն։ «Լոռին» նույնպես անկայուն ֆուտբոլ է խաղում, բայց դեռ ամեն ինչ խառնաշփոթ իրավիճակում է Հայաստանի առաջնությունում և ամեն ինչ կարող է փոխվել։

Այսպիսով «Շիրակը» 5 միավորով մնաց նախավերջին՝ 8-րդ հորիզոնականում։ «Լոռին» 20 միավոր վաստակեց և բարձրացավ ժամանակավորապես առաջին հորիզոնական՝ շրջանցելով «Նոային»։

Facebook Comments