«Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հոլլանդը 3 տարի առաջ կարող էր հայտնվել «Ռեալ Մադրիդում», այս մասին հայտնում է «Marca»-ն։

Աղբյուրի համաձայն՝ «Ռեալ Մադրիդը» հետաքրքրված էր նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլլանդի ծառայություններով, ով այդ ժամանակ հանդես էր գալիս «Մոլդեում»։ «Ռեալը» կարող էր գնել Հոլլանդին 8 մլն եվրոյի դիմաց, բայց հրաժարվեցին այդ հնարավորությունից և գնեցին Վինիսիուսին, Ռեյնեիրային և Ռոդրիգոյին։

Այս պահին նորվեգացի աստղային ֆուտբոլիստը հանդես է գալիս «Բորուսիա Դորտմունդում»։ Ընթացիկ մրցաշրջանում Հոլլանդը Բունդեսլիգայում անցկացրել է 16 հանդիպում, դարձել է 15 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Facebook Comments