«Սևիլիան» մտադիր է ուժեղացնել հարձակման գիծը, հաշվի առնելով, որ Յուսսուֆ Էն-Նեսիրին կարող է հեռանալ ակումբից, այս մասին հայտնում է «Estadio Deportivo»-ն։

Իսպանական ակումբը կազմել է այն հարձակվողների ցանկը, որոնք կարող ենք փոխարինել Յուսսուֆին, այդ ցանկում է «Զենիթի» հարձակվող Սերդար Ազմունը։

20 հանդիպումներում Սերդար Ազմունը դարձել է 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ «Transfermarkt»-ը ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատում է 23 մլն եվրո։

Ավելի վաղ «Զենիթի» գլխավոր մարզիչ Սերգեյ Սեմակը հաստատել էր, որ Ազմունի ծառայություններով հետաքրքրված են այլ ակումբներ, բայց կոնկրետ առաջարկ չկա։

Facebook Comments